top of page

Ժամացույցների վեճը

 

 

    Դեկտեմբերի 26-ին երրորդ դասարանցիները ծնողներին ու տնօրինությանը ներկայացան 2014-2015 ուստարվա առաջին կիսմյակի աշխատանքների համառոտ հաշվետվությամբ, որն ամփոփեցին «Ժամացույցների վեճը»  ներկայացմամբ, որտեղ աշակերտները մարմնավորել էին ժամացույցների տարբեր տեսակներին: Ժամացույցները վիճում էին, թե ով է նրանցից ամենաճշգրիտը և կարևորը: Վերջում բոլորը համոզվեցին, որ նրանցից յուրաքանչյուրն իր ժամանակին ամենաօգտակարն է եղել և որ իրենք կարևոր առաքելություն ունեն. ազդարարում են Նոր տարվա գալուստը: Հնչեցին ժամացույցի զարկերը, որոնց ներքո եկավ Ձմեռ պապն ու նվերներ բաժանեց երեխաներինույցների տեսակներով:

    Միջոցառման ավարտին երեխաներին ողջունեց ու շնորհավորեց դպրոցի տնօրեն տիկին Ն. Տողանյանը: Ծնողները նշեցին, որ իրենք այս միջոցառումից շատ հետաքրքիր տեղեկություններ իմացան ժամացույցերի մասին:

 «Թումանյանական օրեր» Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հիմնական դպրոցում

 

    Նոյեմբերի 19-ին մեկնարկ էր տրվել Թումանյանական օրերի, որ շրջանակներում 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները նախագծային մեթոդի օգնությամբ պետք է ուսումնասիրեին հետևյալ թեմաները. Թումանյանի կյանքն ու գործունեությունը, Թումանյանի լեգենդներն ու բալլադները, Թումանյանի հեքիաթները, Թումանյանի մանկական բանաստեղծությունները և Թումանյանի երգվող ստեղծագործությունները:

    Երեխաներն իրենք էին ընտրել թեմաները, յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրման համար խմբերին կցվել էր մեկ պատասխանատու` համապատասխանաբար Լ. Գուրուրյան, Լ. Ավանեսյան, Մ. Բաբայան, Ա. Անդրյան, Ա. Բարեղամյան: Ուսումնասիրության և հետազոտության ընթացքում աշակերտներին օգնել էին նաև ծնողները:

    Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ նախագծային աշխատանների ամփոփում, որի ընթացքում Լ. Գուրուրյանի խումբը ներկայացրեց Թումանյանի կյանքը և գործունեությունը, մեծերի խոսքերը Հ. Թումանյանի մասին, Թումանյանի ասույթները: Լ. Ավանեսյանի խումբը ներկայացրեց լեգենդ և բալլադ հասկացությունները, թվարկեցին Թումանյանի գրած լեգենդներն ու բալլադները, ներկայացրեցին «Չարի վերջը», կազմել էին Թումանյանի լեգենդներն ու բալլադները գիրքը և նկարազարդել այն, պատարստել էին նաև պատի թերթ: Մ. Բաբայանի խումբը ներկայացրեց Թումանյանի հեքիաթները, խմբի յուրաքանչյուր անդամ մի հեքիաթ պատմեց: Ամենատպավորիչը Գրիգորի ներկայացրածն էր` «Քաջ Նազարը»: Խմբի անդամները պաստառ էին պատրաստել, որի վրա նկարել էին իրենց պատմած հեքիաթից մի դրվագ: Ա. Անդրյանի խումբը ներկայացրեց Թումանյանի մանկական բանաստեղծությունները, ասմունքեցին դրանցիցի մի քանիսը: Իրենք ևս թեմային համապատասխան պաստառ էին պատրաստել: Ա. Բարեղամյանի խումբը ներկայացրեց Թումանյանի երգվող ստեղծագործությունները, երգեցին «Ամպի տակից», «Ախ, ի՜նչ լավ է սարի վրա» ստեղծագործությունները, ունկնդրեցին հատված Անուշ օպերայից` «Համբարձում յայլա»:
    Դպրոցի տնօրեն Ն. Տողանյանը ողջունելի համարեց կատարված աշխատանքը և հույս հայտնեց, որ նման նախագծային աշխատանքը սկիզբ կհանդիսանա նմանատիպ աշխատանքների տարբեր առարկաներից ու տարբեր թեմաներով:

 Համատեղ համերգ

 

Դեկտեմբերի 23-ին ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետում ՀՊՄՀ-ի Գեղարվեստի ֆակուլտետի Երաժշտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիները ՀՊՄՀ-ի հիմնական №57 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպեցին Ամանորյա միջոցառում, որի ընթացքում աշակերտները ներկայացրին, թե ինչպես է Ամանորը նշվում աշխարհի տարբեր երկրներում,  հնչեցին Ամանորյա երգեր, այցելեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը և նվերներ բաժանեցին: Երաժշտական կատարումներով աշակերտներին ողջունեցին Երաժշտության  բաժնի  3-րդ կուրսի ուսանողուհիները, ՀՊՄՀ-ի հիմնական №57 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Վալերի Առաքելյանը, Վեհմիր Ղարիբյանը:

bottom of page