top of page

IX ԴԱՍԱՐԱՆ

Դասարանում  սովորում  է  20 աշակերտ: 11  տղա,  9 աղջիկ:
Սովորելով մենք մեր ապագան ենք կառուցում
Արեգ
    Ս/թ. հունվարի 31-ին տեղի ունեցավ Olymp.am-ի կողմից կազմակերպված <<Մաթեմատիկա>> առարկայի առցանց օլիմպիադայի դպրոցական փուլը, որին մասնակցում էին հիմնական դպրոցի աշակերտները: Լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտների թվում են 8-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարխուդարյանն ու Նորյար Բաբասյանը: Հիմնական դպրոցը շնորհավորում է մեր աշակերտներին և մաղթում հաջողություններ հետագա փուլերում:
05.05.2016թ.
 
     Այսօր 7-րդ դասարանում «ֆիզիկա» առարկայի շրջանակներում Ընկեր Հարթենյանը անցկացրեց կրկնողություն` «Կոլեկտիվ ուսուցման եղանակի անհատական հանձնարարությունների փոխստուգում» մեթոդով : Աշակերտները, կատարելով իրենց անհատական հանձնարարությունները, ստուգում էին իրենց գիտելիքները փոփոխական զույգային խմբերում:
17.11.2016թ.
 
   Առաջին բուժօգնության վերաբերյալ գիտելիքները խիստ անհրաժեշտ են առօրյա կյանքում: <<Առաջին բուժօգնություն>> թեմայի շրջանակներում ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներն այցելեցին ՀՊՄՀ-ի Առաջին բուժօգնության և արտակարգ իրավիճակների ամբիոն, որտեղ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպվել էր ինտերակտիվ բաց-դաս:
30.03.2016թ.
 
  Երաժշտական դասամիջոցին այսօր նվագեց Հակոբյան Գուրգենը
19.02.2016թ
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ գրքերի փոխանակում 7-րդ դասարանում
bottom of page