Ցեղասպանություն 100 ամյա տարելից
ՀԻՇՈՒՄ ԵՄ , ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցում նույնպես իրականացվում է ցեղասպանության 100ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք:
Միջոցառումների պատասխանատուն է դպրոցի պատմության ուսուցչուհի Մերի Բաբայանը
Ցեղասպանության մասին հռչակագրի ընթերցման օրը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի N57 հիմնական դպրոցում
Ապրիլի 17-ին ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի 6-9-րդ դասարաններում ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընթերցումն ու քննարկումը: Պատմություն դասավանդող ուսուցչուհին՝ Մերի Բաբայանը, սովորողներին ներկայացրեց հռչակագրի ստեղծման նպատակը, անհրաժեշտությունն ու իրավական արժեքը:
Ընթերցամանը մասնակցում էին նաև դպրոցի տնօրեն տ. Ն. Տողանյանը, լոգոպեդ Ա. Բաբայանը, դպրոցում պրակտիկա անցնող ՀՊՄՀ-ի ուսանողները:
Անմոռուկներ՝ դպրոցականներից պաշտոնյաններին
Երևանի Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի № 57 հիմնական դպրոցի աշակերտներն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում էին: Նրանց ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Է. Բաբայանը: Դպրոցականները ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին նվիրել են իրենց պատրաստած հինգ անմոռուկները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ակցիան իրականացվում է դպրոցի նախաձեռնությամբ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հանրամատչելի կերպով ներկայացրել է ՀՀ-ում իրավական ոլորտի, մասնավորապես՝ դատախազության համակարգի գուրծունեության առանձնահատկությունները:
Դպրոցականները հետաքրրքրվել են նաև ՄԻԵԴ-ում՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում ՀՀ կառավարության դիրքորոշմամբ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը դպրոցականներին բացատրել է գործի իրավական ընթացակարգը և մանրամասն ներկայացրել ՀՀ-ի ներգրավվածության հիմքերն ու ակընկալիքները: