top of page
Փետրվարի 23-ին ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասվարական թևի մեթոդմիավորման հերթական նիստը:

 ՙԲարի գալուստ քննադատական մտածողության աշխարհ՚

     Այս խորագրով են անցկացվում ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում մարտի 16-ից 20-ը կազմակերպված վերապատրաստումները: Վերապատրաստումներին մասնակցում են  հիմնական դպրոցի բոլոր ուսուցիչները  և դպրոցում իրենց մանկավարժական պրակտիկան անցկացնող բանասիրական և սկզբնական կրթության ֆակուլտետների ուսանողները: Վերապատրաստումների հիմնական նպատակը սովորողակենտրոն ուսուցման մեթոդների կիրառման անհրաժեշտության ընկալումն է:

       Սեմինարները հետաքրքրական են նրանով, որ մի սեղանի շուրջ  աշխատում են և՛ հիմնական դպրոցի ուսուցիչները, և՛ համալսարանի դասախոսները, և՛ ապագա ուսուցիչները (պրակտիկանտները):

          Տեսական դասընթացն  արժեզրկվում է, եթե գործնականում չի  կիրառվում:  Այդ իսկ պատճառով այս դասընթացն առաջարկում  է դասավանդման փոխգործուն և ներգրավող մեթոդներ, որոնց շնորհիվ առաջանում է հետաքրքրություն ուսման նկատմամբ:   

         Դասընթացի  մասնակիցներին հնարավորություն տրվեց  ծանթանալու ուսուցիչ-աշակերտ համագործակցության առանձնահատկություններին և գործնականում կիրառել  ու  քննարկել  ժամանակակից  դասի մոդելներ:

           Սեմինարավարները՝   սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը և  Կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ Լուսինե Ալեքսանյանը, պարապմունքների  հաջորդականությունը  կառուցեցին  այն  սկզբունքով, որ մասնակիցները  մեթոդներով աշխատելու փորձառություն ձեռք բերեն նախ՝ որպես աշակերտներ, ապա սեփական փորձի միջոցով մտովի կշռադատեն և  վերլուծեն նոր սովորածը:

 

 

 

bottom of page