top of page

Լրագրության խմբակ

Խմբակը դպրոցում գործում է՝ ի շնորհիվ   ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի  մագիստրատուրայում սովորող ուսանողներ Վանուհի Բաղրամյանի  և Արմեն Սարգսյանի: Խմբակը երեխաներին սովորեցնում է

 

  • զարգացնել լեզվական կարողությունները

  • ձեռք բերել լրագրության տարրական հմտություններ

  • կարողանալ գեղեցիկ ու ճիշտ հաղորդակցվել

  • գրագետ շարադրել միտքը 

 

 

 

 

ԱՐՄԵՆ  ՀՐԱՉՅԱՅԻ  ՍԱՐԳՍՅԱՆ

Էլ. հասցե՝ arm.sargsyan@gmail.com

Հեռ.՝ 098300870

            Արմեն Սարգսյանը ծնվել է ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 31-ին:

            1998-2008 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է տեղի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցը:

            2008-2014 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը:

            2014 թվականից սովորում է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, մասնագիտացումը՝ լեզվաբան:

            2012-2013 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է «Հույսի կամուրջ» ՀԿ լրագրության դասընթացը՝ Նունե Ալեքսանյանի դասարանը:

            2010-2012 թվականներին զորակոչվել է բանակ և ծառայել ԼՂՀ Մարտունու զորամասում, հայոց բանակի գերազանցիկ է: Ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով:

            2012 թվականին նրա «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք» ստեղծագործական շարադրությունը լավագույնն է ճանաչվել ՀՀ ԶՈւ-ում:

            2014 թվականին ժամանակակից հայոց լեզվի վերաբերյալ նրա փոփոխությունների ծրագիրն արժանացավ Բրիտանական խորհրդի և Բիլայնի կրթաթոշակին:

            2013 թվականից ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահն է:

            2014 թվականին հիմնադրել է «Կարդացի և...» գրքի համաբուհական քննարկումների ակումբը:

            2010 թվականից թղթակցել է տարբեր ամսաթերթերի և կայքերի՝ «Արևածաղիկ», «Մանկավարժական համալսարան», «ՄեդիաՄաքս», «Բլոգնյուզ», «Ասեկոսե»:

            2014 թվականին հիմնադրված «Արեգ» մանկապատանեկան ամսաթերթի խմբագիրն է:

            2014 թվականից կամավոր աշխատում է ՀՊՄՀ հիմնական դպրոցում, դասավանդում է լրագրություն և խոսքի մշակույթ:

            2014 թվականից «21-րդ դարի հայ երիտասարդը» կայքէջի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է:

            Գիտական երկու հոդվածի հեղինակ է:

 

 ՎԱՆՈւՀԻ ՄԿՐՏՉԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ

Հեռ. 094-83-69-40

Էլ. հասցե vanuhi.baghramyan@mail.ru

  Վանուհի Բաղրամյանը ծնվել է  1994 թվականի փետրվարի 18-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում:

            2000 թ. ընդունվել և 2008թ. ավարտել է Նոր Խարբերդի Հովհ. Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը (այստեղ սովորել է մինչև 9-րդ դասարանը):

            2001-2007թթ. սովորել և ավարտել է Նոր Խարբերդի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:

            2008 թ. ընդունվել է ՀՊՄՀ հենակետային վարժարանի հումանիտար հոսք: Վարժարանն ավարտելուց հետո ընդունվել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետ: 2014 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է բակալավրիատը: Նույն թվականին ընդունվել նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

            2011 թվականից «Բողբոջներ» գրական ստուդիայի սան է:

            2014 թվականից թղթակցում է «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթին:

            2014 թվականից, իբրև կամավոր, աշխատում է ՀՊՄՀ հիմնական դպրոցում, դասավանդում է լրագրություն և խոսքի մշակույթ:

            2014 թվականից «Արեգ» դպրոցական մանկապատանեկան ամսաթերթի խմբագիր է:

            2007 թ. «Անցուդարձ» փառատոնին հաղթող է ճանաչվել «ասմունք» անվանակարգում:

2008 թ. քաղաքացիական զարգացման կենտրոնի կողմից ստացել է պատվոգիր լավագույն շարադրություն ներկայացնելու համար:

2012 թ. պատվոգիր է ստացել ՀՀ ՊՆ-ի կողմից զինծառայողների կրթական մակարդակը բաձրացնելու գործում ներդրած ավանդի համար:

2013 թ., իբրև բուհի ներկայացուցիչ,մասնակցել է Նավասարդյան խաղերին և «ասմունք» անվանակարգում արժանացել «ծննդյան» մրցանակի՝ բրոնզե մեդալի:  Նույն թվականին բարձր առաջադիմության, ստեղծագործական աշխատանքի համար ստացել է Հ. Կարապենցի անվան կրթաթոշակ:

2014 թ. թվականին  հանրապետական երիտասարդական փառատոնի շրջանակում կազմակերպված մրցույթին «ասմունք» անվանակարգում գրավել է առաջին տեղը:

            2008-ից թղթակցում է ինչպես «Մանկավարժ», այնպես էլ «Կանչ», «9-րդ հրաշալիք» թերթերին, «Բրավո հայեր», «Արևածաղիկ» ամսաթերթերին:

            2010 թ. և 2011 թ. անընդմեջ տպագրվել է «Գիրքը և ես» ստեղծագործությունների ժողովածուում: 2006 թ. լույս է տեսնում  առաջին՝ «Տասներկու ակնթարթ» բանստեղծությունների փոքրիկ ժողովածուն, 2009 թ. երկրորդ՝ «Իմ խոհերը» արձակ բանաստեղծությունների ժողովածուն:

2014 թ. տպագրվում է  «Արևի գույնը» հեղինակային գրքույկը:

Գիտական երկու հոդվածի հեղինակ է;

bottom of page