ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
ԱՇԱԿԵՐՏԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐ
Փետրվարի 3-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում արտասովոր ուրախ և գործնական տրամադրություն էր տիրում: Դպրոցում կազմակերպվել էր աշակերտի ինքնավարության օր, որի ժամանակ բարձր դասարանների աշակերտները դասեր վարեցին ցածր դասարաններում:
Հատկապես հուզված էին նրանք, ովքեր մի քանի ժամով դարձան ուսուցիչ: Դասերն անցան շատ հետաքրքիր, արդյունավետ. ուսուցիչ-աշակերտները գոհ էին իրենց դասերը լսող աշակերտներից, իսկ վերջիններս՝ իրենց <<ուսուցիչներից>>:
Ամփոփելով <<Ինքնավարության օրը>>՝ աշակերտական խորհուրդը որոշեց 2 շաբաթ հետո անցկացնել առավել ընլայնված ինքնավարության օր:
01.03.2016թ.
Երաժշտական դասամիջոց Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում:
Մեր փոքրիկ շախմատիստները
Հանգիստը որպես խրախուսանք
Հնգօրյա հանգիստը Աղավնաձորում կազմակերպել էր Մանկավարժական համալսարանը` որպես խրախուսանք լավագույն ընթերցողներին:
Ես մեր դպրոցի <<Լավագույն ընթերցող>> ճանաչված աշակերտն եմ և նույնպես հնարավորություն ստացա մասնակցելու այդ միջոցառմանը:
Մեր հնգօրյա հանգիստը անցավ շատ հետաքրքիր: Այդ
հինգ օրերն անցան շատ հագեցած ու հետաքրքիր: Եղան շաշկիի, շախմատի, նարդիի, սեղանի թենիսի մրցումներ, պարի մրցույթ և այլն: Ես մասնակցել եմ շաշկիի մրցույթին:
Հետաքրքիր էր նաև պարի ուսուցումը: Ես ինձ համար հայտնաբերեցի հայկական <<Կարին>> պարատեսակը և դրան պատկանող պարերը, որոնցից են՝ <<Խոշ բիլազիգ>>, <<Մաժուն>>, <<Թրթրուկ>>, <<Փափուռի>>, <<Ծաղկաձորի>> և այլն: Եղել են նաև զբոսանքներ բնության գրկում: Լավագույն ընթերցողներս կազմակերպեցինք նաև պոեզիայի երեկոներ, որոնց ընթացքում կարդացինք Վ.Տերյան,Պ.Սևակ, Հ. Սահյան և այլն: Մասնակցեցինք նաև ինտելեկտուալ խաղերի:
Հանգստի ընթացքում հանդիպում ունեցանք ՀՊՄՀ-ի ռեկտոր պարոն Ռ.Միրզախանյանի հետ: Քննարկվեցին բազում հարցեր՝ կապված ուսուցման և կրթության բարելավման հետ: Քննարկումից հետո համալսարանի ազգագրական համույթը պարեց <<Էջմիածին>> պարը, որից հետո գեղեցիկ ելույթ ունեցավ աղջիկների ֆուտբոլի հավաքականը:
Անմոռանալի տպավորություններով վերադարձանք Աղավնաձորից և հուսով եմ, որ դեռ առիթներ կունենամ հանդիպելու նոր ձեռք բերած ընկերներիս հետ:
Շփվելով համալսարանականների հետ, հասկացա նաև, որ արդեն կատարել եմ իմ ընտրությունը և շատ կուզենայի դառնալ Մանկավարժական համալսարանի ուսանող:
9-րդ դասարանի աշակերտուհի
Գալոյան Գայանե