
ԴՊՐՈՑԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է
Դպրոցը սովորողների և սովորեցնողների համայնք է, որի մանկավարժական հավատո հանգանակը /կրեդոն/ միմյանց նկատմամբ հարգանքն ու համագործակության գիտակցումն ու պատրաստակամությունն է, հավատը սովորողների ուժերի, արժանիքների, օժտվածության և բացառիկության նկատմամբ:
ԴՊՐՈՑԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
01
ԴՊՐՈՑԻ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ
Դպրոցը ուսումնառության օջախ է , որտեղ ստեղծված են պայմաններ
-
ստեղծագործականության զարգացման,
-
մտածողության զարգացման,
-
կրթության բարձր որակի ապահովման
համար
ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ
02
Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը հայտարարվում է բաց դռների, դասալսման օր, ծնողները մասնակցում են դասերին:
Դպրոցում պարբերաբար կազմակերպվում են առարկայական օլիմպիադաներ, վիկտորինաներ, սպորտլանդիաներ, էքսկուրսիաներ, հանդիպումներ հասարակական-քաղաքական, մշակութային, այդ թվում՝ նաև դպրոցի շրջանավարտ, անվանի գործիչների հետ:
ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
01
ԱՆՑՅԱԼԸ
Դպրոցը հիմնադրվել 1947թ.: 1974-1993թթ. դպրոցի աշխատանքները ղեկավարել է Օնիկ Վաթյանը, ով մեծ ջանք ու եռանդ է ներդրել դպրոցում ուսումնադաստիարակչական, արտադասարանական և արտադպրոցական զանազան միջոցառումների կազմակերպման գործընթացն առավել բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ:
1973-1974 ուտարում տեղափոխվել է Ագաթանգեղոսի 7ա հասցեում նորակառույց տիպային շենք:
1993 թվականից դպրոցի տնօրենն է եղել Սուսաննա Խաչատրյանը:
1995 թվականին դպրոցն անվանակոչվել է Վահան Թոթովենցի անունով:
02
ՆԵՐԿԱՆ
2013 թվականի հունվարից դպրոցը դարձավ ՀՊՄՀ հիմնական դպրոց:
Ներկայումս դպրոցը ղեկավարում է մ.գ.թ. Նաիրա Տողանյանը:
ԱՊԱԳԱՆ
03
Ներկայումս համատեղ մշակվում է դպրոց-վարժարան-ՀՊՄՀ սովորողի համակողմանի զարգացմանը, մասնագիտական կողմնորոշմանն ու կրթությանը միտված բարենպաստ կրթական միջավայրի զարգացման ծրագիր՝ այն կրթահամալիր դարձնելու համար
: