Նորություններ
23.03.2023թ.
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք...
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու...
ՍԵՐԸ հայ պոեզիայում...
Describe your image
Describe your image
2016-2017 ուստարվա ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի անցած ուղին:
Թերթեցինք ևս մեկ ուսումնական տարի` լի դպրոցական հագեցած և հետաքրքիր առօրյայով:
10.02.2017թ.
Այսօր ՀՊՄՀ-Ի դպրոցում Բանասիրական ֆակուլտետի ուսանողները ցանոթացան նաև Լոգոպեդական աշխատանքի առանձնահատկություններին:
10.02.2017թ.
<<Ռ>> հնչյունի արտաբերության ամրապնդման աշխատանք. խմբային պարապմունք
07.02.2017թ.
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Կոնֆուցիոսի կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի աշակերտներն այցելեցին Սլավոնական համալսարան՝ իրենց հետ միասին նշելու չինական Նոր տարին ու գարնան տոնը:
Մեր աշակերտներն իրենց բանաստեղծություններով, պարով ու երգով միջոցառումը դարձրին ավելի գունեղ ու պայծառ:
23.12.2016թ.
ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում օրը տոնական էր. աշակերտական և ծնողական խորհուրդները համատեղ կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Ամանորին:
Միջոցառումը հետաքրքիր էր նրանով, որ Ամանորի խորհուրդը ներկայացնելուց հետո աշակերտները հանդիսատեսին ևս մասնակից դարձրին իրենց ժամանցային խաղերին և վիկտորինային:
Եվ էլ ինչ տոն առանց երգ ու պարի..
<<Արի, Նոր տարի,
Արի, դու իմ բարի,
Բոլոր երազանքները
Մեր կատարիր:
Հեքիաթն է կանչում
Ձմեռ պապիկին,
Ձյունանուշն էլ մեզ մոտ
Հյուր կգա կրկին: >>
22.11.2016թ.
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցած ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված՝ <<Իմ Հայաստան>> խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսին մասնակցեցին նաև ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Անի Մարտիրոսյանը և 6-րդ դասարանի աշակերտ Աննա Գույումճյանը՝ ստանալով շնորհակալագիր և նվերներ:
15.11.2016թ.
Նոյեմբերի 15-ին ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Այբ>> կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված <<Ռուսական արջուկ>> մրցույթը, որին մասնակցում էին ինչպես մեր, այնպես էլ ՀՊՄՀ-ի ավագ դպրոցի աշակերտները:
Մրցույթի գլխավոր նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցուցադրելով ռուսաց լեզվի հմայքն ու հարստությունը:
Մրցույթն անցկացվեց ըստ նախատեսված կանոնակարգի, որի ավարտից հետո աշակերտները քննարկում էին առաջադրանքներին իրենց տրված պատասխաները:
05.10.2016թ.
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ
Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում ենք Ձեզ ուսուցչի օրվա կապակցությամբ: Մաղթում ստեղծագործական եռանդ ու հաջողություններ: Թող որ ուսումնական տարվա զանգի յուրաքանչյուր ղողանջը Ձեզ համար հնչի որպես գալիքի համար լույսի սերմեր շաղ տալու բարի ակնկալիք:
ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի փոքրիկ գիտնականները <<Ֆիզիկա>> և <<Բնագիտություն>> դասընթացի շրջանակներում փորձեցին բացահայտել շրջակա աշխարհը՝ կատարելով զանազան դիտումներ և փորձեր:
Երբ գալիս է սեպտեմբերը
Վեց տարեկան բոլորած,
Ճամփաներով ծանոթ,
Մորս ձեռքից պինդ բռնած,
Դպրոց մտա ամաչկոտ:
Դու ժպտացիր մտերմիկ,
Հարազատի ջերմ սիրով,
Դպրոցի բակը փոքրիկ,
Դարձավ մեծ ու լուսավոր:
Ուրախ էի ,ժպտերես,
Բախտավոր ու երջանիկ,
Գտել էի մորս պես,
Հարազատ ու բարի սիրտ:
2016թ. 1-ը սեպտեմբերի:
Խինդ, ծիծաղ, հետաքրքիր ու հաճելի խառնաշփոթ: ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի բակում հավաքվել էին դպրոցականները:
Միջոցառումը սկսվեց ՀՀ Ազգային օրհներգով, ներկաներին և
1-ին դասարանցիներին իր ողջույնի խոսքը հղեց դպրոցի տնօրեն Ն. Տողանյանը՝ մաղթելով, որ առաջին անգամ փոքրիկ, բայց հաստատուն քայլերով դպրոցի ճամփան բռնած աշակերտների կյանքում կրթօջախը դառնա կյանքի իմաստուն ուղեկից ու աջակից:
Շնորհավոր նոր ուսումնական տարի:
Երբ սեպտեմբեր եկավ
Մենք պայուսակ բռնեցինք
Մանկապարտեզն ավարտած
Դեպի դպրոց գնացինք:
Երգ, ծիծաղ միացան
Զանգի անուշ ղողանջին,
Արևի պես մեզ ժպտաց
Մեր ուսուցիչն առաջին:
08.07.2016թ.
ՄԵՐ ԱՊԱԳԱ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ
Մեր ապագա 1-ին դասարանցիներն այսօր փորձարկեցին մոլբերտները, որոնցով այսուհետ պետք է անցնեն մեր կերպարվեստի դասերը:
08.07.2016թ.
Ամառային դպրոցի փակումը
29.06.2016թ.
ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում տեղի ունեցավ հետաքրքիր հանդիպում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ՝ <<Կրթության ժամանակակից հարցերը>> թեմայով:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին երեխաների վաղ մանկության տարիների կրթությանը, դաստիարակությանը վերաբերող բազմաթիվ հարցեր:
Կարևորվեց ուսուցչի՝ աշակերտին <<Պատի>> փոխարեն <<Կամուրջ>> ստեղծելու կարողություններ սովորեցնելը, ինչպես նաև՝ աշակերտի ոչ միայն մարմինը, այլև միտքն ու հույզերը դպրոց բերելու անհրաժեշտությունը:
24.06.2016թ.
Տրամաբանում են փոքրիկները...
24.06.2016թ.
Մեր փոքրիկ նկարիչները
24.06.2016թ.
Ճանաչողական դաս՝ <<Մայրաքաղաք Երևանի զբոսայգիները>> թեմայով:
09.06.2016թ.
Հայրենիքն իմ նկարներում
09.06.2016թ.
Միասին ընթերցում ենք Հովհաննես Թումանյանի <<Անխելք մարդը>> հեքիաթը, քննարկում և գունավոր մատիտներով ներկում հերոսներին
09.06.2016թ.
Միասին քննարկում ենք պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, իսկ օրհներգի ժամանակ՝ հատուկ պահվածքը:
09.06.2016թ.
Learning to learn by playing games
08.06.2016թ.
Իմ ընտանիքը
08.06.2016թ.
Տրամաբանում են մեր ամառային դպրոցի երեխաները
08.06.2016թ.
Երաժշտական խաղիկներ
08.06.2016թ.
Ամառային դպրոցի օրագիր
Թո՛ղ արևը միշտ ժպտա...
06.06.2016թ.
Ամառային դպրոց
ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում հունիսի 6-ին տեղի ունեցավ ամառային դպրոցի բացումը:
Մանկական երգեր, աշխույժ տրամադրություն, ուրախ երաժշտություն, փուչիկներ...Այս ամենը միախառնվել էին իրար և ստեղծել հեքիաթային մթնոլորտ:
Միջոցառումը կայացավ ինչպես մեր ուսուցիչների, այնպես էլ Հատուկ կրթության ֆակուլտետի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոսներ Ալվինա Հայրապետյանի, Սոսե Խաչիբաբյանի և «Արտ-թերապիա» մասնագիտացման մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների համագործակցությամբ:
Միջոցառման վերջում դպրոցի պատերին փակցվել էին երեխաների ձեռքով նկարված նկարները, և դիտորդին թվում էր, թե մի պահ գտնվում է պատկերասրահում...
22.04.2016թ.
«Ծնողների հանրագիտարան» ակումբի հերթական հանդիպում
Այսօր ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ծնողների հանրագիտարան» ակումբի հերթական հանդիպում-քննարկումը: Մայրիկների հետ միասին մեզ էին հյուրընկալվել նաև մեր ապագա առաջին դասարանցիները, որոնց համար անակնկալ էին պատրաստել դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:
07.04.2016թ.
Աշակերտները շնորհավորեցին մայրերին չինարենով
Կայացավ մայրության և գեղեցկության տոնին նվիրված եռալեզու միջոցառումը: ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի աշակերտները մեր ազգի համար այս դժվարին օրերին մի փոքր ուրախություն, սեր, դրական զգացողություններ պարգևեցին մայրիկներին:
14.03.2016
«Ծնողների հանրագիտարան» ակումբի հերթական հանդիպումը
Մարտի 14-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ծնողների հանրագիտարան » ակումբի հերթական հանդիպումը « 6 տարեկանի ճգնաժամը, մանկապարտեզից դպրոց» թեմայով:
Յուրահատուկ տոն մանկապարտեզի սաների համար
Ապրիլի 10-ը N17 մանկապարտեզի սաների համար յուրահատուկ տոն էր. նրանք հյուրընկալվել էին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի N 57 հիմնական դպրոցում, որտեղ նրանց սպասում էին տիկնիկային թատրոնից հրավիրված հեքիաթի տարբեր հերոսներ՝ Կարմիր գլխարկը, Երեք խոզուկները, գայլը, ծաղրածուն...
Մանկապարտեզի սաներին ողջունեցին N 57հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները՝ նրանց նվիրելով երգեր ու պարեր: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՊՄՀ-ի ուսանողները, որոնք իրենց պրակտիկան էին անցկացնում մեր դպրոցում: Օրն անմոռանալի եղավ բոլոր մասնակիցների համար
Հանդիպում նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների հետ՝ «Ծնողների հանրագիտարան» ակումբի շրջանակներում
Ս.թ. ապրիլի 9-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցում «Ծնողների հանրագիտարան» ակումբի շրջանակներում տեղի ունեցավ «Երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջության հանրագիտարան» սեմինար-քննարկումների շարքի առաջին հանդիպումը « Մանկապարտեզից դպրոց: Ինչպե՞ս նախապատրաստվել դպրոցին» թեմայով:Հանդիպման հյուրերն էին նախադպրոցական տարիքի երեխաների ծնողները, ում երեխաները 2015-2016թթ ուս. տարում պետք է հաճախեն դպրոց: Քննարկվեցին ծնողներին հուզող ու հետաքրքրող հարցեր երեխաների դպրոց հաճախելու վերաբերյալ:Հատկապես ծնողներին հետաքրքրում էր երեխայի ծանրաբեռնվածության, երեխայի նոր պայմաններին հարմարվելու վերաբերյալ թեմաները: Հանդիպում-քննարկման ընթացքում ծնողները ծանոթացան նաև ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցի 2015-2016թթ ուս տարվա առաջին դասարանի դասվար Աննա Գրիգորյանի հետ: Դասվարներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը դպրոցում գործող խմբակների, հատկապես անվճար երկարօրյա խմբակի վերաբերյալ:
Կոնֆերանս՝ նվիրված էր եղեռնի 100 ամյակին
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում կազմակերպվեց կոնֆերանս, որը նվիրված էր եղեռնի 100 ամյակին: Կոնֆերանսը կազմակերպվել էր օտար լեզուների ֆակուլտետի կողմից՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Մելոյանի կողմից, ում հրավերով էլ մեր դպրոցի 7 և 8-րդ դասարանի աշակերտները ևս մասնակցեցին կոնֆերանսին, որի ընթացքում տեղի ունեցավ նաև Հրանտ Խառատյանի <<Ողբերգությունից պատրանքներ>> գրքի շնորհանդեսը:
Ոչ ստանդարտ ինտեգրված դաս՝ նվիրված Զատիկին և Ավետման տոնին
Ապրիլի 7-ին երրորդ դասարանում տեղի ունեցավ ոչ ստանդարտ
ինտեգրված /մայրենի, կերպարվեստ, տեխնոլոգիա, երգ/ դաս՝ նվիրված Զատիկին և Ավետման տոնին: Աշակերտները հակիրճ ներկայացրեցին այդ երկու հոգևոր տոների խորհուրըդ: Աշակերտները իրենց զարդարած ձվերով պատրաստել էին Զատկի ծիսական ծառը: Երեխաները զատիկի հետ կապված հանելուկներ առաջարկեցին ծնողներին, ճիշտ պատասխանը գուշակողին և մեկնաբանողին նվիրում էին զատկական ձվեր: Վերջում մայրիկներին անակնկալ մատուցեցին. այդ օրը մայրենիի դասին ուսումն…ասիրել էին <<Մայրիկիս տոնը>> բանաստեղծությունը, որը գրված էր բանակապի ոճով: Այդ ոճը երեխաները շատ հավանեցին և որոշեցին իրենց ձեռքով պատրաստած բացիկներում շնորհավորանքի խոսքը գրել բանակապի ոճով՝ իրենց մայրիկների անվան տառերով: Անակնկալը ստացվեց, բոլոր մայրերը հուզվել էին իրենց երեխաների անկեղծ ու սրտաբուխ խոսքերից: Յուրաքանչյուր աշակերտ իր գրվածքն ընթերցելուց հետո բացիկը, ինչպես նաև իրենց մայրերի նկարը՝ իրենց ձեռքերով նկարված, նվիրում էին մայրերին: Ծնողներն իրենց երեխաները համար զատկական սեղան էին պատրաստել, դասի ավարտին երեխաները խաղացին ձվախաղեր, ապա ճաշակեցին Զատիկին բնորոշ ուտեստները: Տոնը ստացվեց
Առակներ նախագծային աշխատանք
Երրորդ դասարանցիներն ամփոփեցին <<Առակներ նախագծային աշխատանքը>>, որն իրականացվեց մի քանի փուլերով, նախ՝ մեկ ամիս շարունակ կարդում և քննարկում էին տարբեր առակագիրների առակներ, ապա՝ իրենց ձեռքով ստեղծում ու նկարազարդում էին առակագիրներիների գրքերը: Ամփոփումն իրականացվեց ռուսական <<Քո խաղը>> խաղի ոճով: Խաղին մասնակցում էին երեք թիմ` <<Մխիթար Գոշ>>, <<Վարդան Այգեկցի>> և <<Խնկո-Ապեր>>: Թիմերի ավագները ներկայացնում էին իրենց թիմերի անդամներին և առակագիրներին: Հաղոթղ ճանաչվեց <<Խնկո-Ապեր>> թիմը: Խաղը ընթանում էր բավականին լարված ու աշխույժ, երեխաները շատ ոգևորված էին: Նույնիսկ երբ պահանջվում էր միայն առակը կամ հերոսին ներկայացնել, իրենք առակի ողջ բովանդակությունն էին պատմում : Սկիզբը խոստումնալից էր, ուստի նման աշխատանքներ դասարանում պարբերաբար կկազմակերպվեն:
4-րդ դասարանը տոնում է Սուրբ Զատիկը
4-րդ դասարանը տոնում է Սուրբ Զատիկը:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի
<<Անահիտ>> հեքիաթի քննարկումը 7-8-րդ դասարաններում
Ապրիլի 7-ին ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում 7-8-րդ դասարանների միջև անցկացվեց <<Անահիտ>> հեքիաթի քննարկումը:
Քննարկման ընթացքում աշակերտները դրսևորեցին մեծ ակտիվություն և հետաքրքրություն՝ հեքիաթը համարելով արդիական և դաստիարակչական: