top of page

 Քննարկում <<Պահանջատիրությունը և դրա իրավական հիմքերը>> թեմայով

 

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի №57 հիմնական դպրոցում կազմակերպվել էր հանդիպում պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանի հետ՝ <<Պահանջատիրությունը և դրա իրավական հիմքերը>> թեմայով:
Քննարկման ընթացքում պատմական ակնարկ կատարվեց Հայոց ցեղասպանության ճանաչման անցած ուղուն:
Վ. Թորոսյանը աշակերտներին ներկայացրեց իրավական պահանջատիրությանն անցման կարևորությունն ու արդիականությունը: Նշվեց նաև, որ միջազգային դատարանի իրավական պարտադիր… ուժ ունեցող որոշման դեպքում միայն Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ընթացքում աշակերըները բազմաթիվ հարցեր ուղղեցին Վ. Թորոսյանին, որոնց նա սիրով պատասխանում էր: Աշակերտներին հատկապես հետաքրքրում էր այն, թե Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը ի՞նչ հետևանքներ կունենա թե՛ Թուրքիայի, և թե՛ մեր՝ հայերիս համար:
Հնադիպման ավարտին աշակերտները Վ. Թորոսյանին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած ամնոռուկներ:

Հայոց Մեծ եղեռնի 100 ամյա տարելիցին նվիրվածգրական-երաժտական հուշ-ցերեկույթ

 

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի №57 հիմնական դպրոցը ապրիլի 28-ին Հայոց Մեծ եղեռնի 100 ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացրեց համադպրոցական գրական-երաժտական հուշ-ցերեկույթ:
Հայոց Մեծ եղեռնի 100 ամյակին նվիրված միջոցառումը յուրօրինակ հայացք էր դեպի անցյալ:
Ցեղասպանության համընդհանուր ճանաչման, դատապարտման ու արդարության վերականգնման կոչով աշակերտները մեկ անգամ ևս հավաստեցին, որ այսօր պետականություն ունեցող Հայաստա…նը հիշում է և պահանջում:
Միջոցառումը սկսվեց Անրի Վեռնոյի <<Մայրիկ>> ֆիլմի երաժշտությամբ: Սովորողները ներկայացրին 1915թ.-ին մեր ժողովրդի կրած կորուստները, մեր մեծերի՝ հայ մտավորականների սպանդը:
Դպրոցի աշակերտներից բաղկացած հրաշալի երգչախումբը ներկայացրեց <<Ազատ Հայաստան>> և <<Մուսա լեռան կարոտը>> երգերը:
Միջոցառմանը իր մասնակցությունը բերեց նաև ՀՊՄՀ-ի գեղարվեստական ֆակուլտետի երաժշտության բաժնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Ալվինա Տիգրանյանը, ով ելույթ ունեցավ Կոմիտասի <<Կռունկ>> և <<Գարուն ա>> երգերով:
Հուշ-ցերեկույթը ավարտվեց վարուժանական խաղաղության, առատության կոչերով:
<<Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղություն թո՛ղ ըլլա…>>:

bottom of page