top of page



«Ծնողների հանրագիտարան» ակումբ
Հանդիպում նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների հետ՝ «Ծնողների հանրագիտարան» ակումբի շրջանակներում
Ս.թ. ապրիլի 9-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցում «Ծնողների հանրագիտարան» ակումբի շրջանակներում տեղի ունեցավ «Երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջության հանրագիտարան» սեմինար-քննարկումների շարքի առաջին հանդիպումը « Մանկապարտեզից դպրոց: Ինչպե՞ս նախապատրաստվել դպրոցին» թեմայով:Հանդիպման հյուրերն էին նախադպրոցական տարիքի երեխաների ծնողները, ում երեխաները 2015-2016թթ ուս. տարում պետք է հաճախեն դպրոց: Քննարկվեցին ծնողներին հուզող ու հետաքրքրող հարցեր երեխաների դպրոց հաճախելու վերաբերյալ:Հատկապես ծնողներին հետաքրքրում էր երեխայի ծանրաբեռնվածության, երեխայի նոր պայմաններին հարմարվելու վերաբերյալ թեմաները: Հանդիպում-քննարկման ընթացքում ծնողները ծանոթացան նաև ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցի 2015-2016թթ ուս տարվա առաջին դասարանի դասվար Աննա Գրիգորյանի հետ: Դասվարներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը դպրոցում գործող խմբակների, հատկապես անվճար երկարօրյա խմբակի վերաբերյալ:

11129192_669110206534480_181756758_n.jpg

11141559_669110199867814_1692609528_o.jpg

11091317_669110216534479_1931902943_n.jpg

11129192_669110206534480_181756758_n.jpg
1/7


Ծ. Ա. 1 հանդիպում
«Ծնողների հանրագիտարան» ակումբը ստեղծվել է դպրոցում գործող «Երիտասարդ մանկավարժների խորհուրդ»-ի նախաձեռնությամբ: Այն իրենից ներկայացնում է ներդպրոցական կառույց, որի նպատակն է մշտապես սերտ պահել դպրոց-ծնող կապը, աջակցել ծնողներին համապատասխան մասնագիտական խորհուրդներով՝ ի նպաստ ուսումնական գործընթացի որակի բարելավման, պարզել ծնողներին մտահոգող խնդիրները ու համապատասխան մասնագիտական խմբի աջակցությամբ գտնել ուղիներ դրանք կարգավորելու:
Ակումբը նախատեսում է մշտապես անցկացնել հանդիպում-քննարկումներ ծնողների հետ, մասնագիտական զեկույցներ, ներկայացում-ցուցադրություններ ծնողների համար՝ իրենց կողմից առաջադրված թեմաների շուրջ:
Ակումբի աշխատանքային հիմնական ուղղություններն են.
-
Մանկավարժություն
-
Հոգեբանություն
-
Լոգոպեդական աշխատանք
-
Բուժական գործ
05.12.2014թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի N57 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ծնողների հանրագիտարան» ակումբի անդրանիկ հանդիպումը տարրական դասարանների երեխաների ծնողների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ակումբի գործունեության նպատակը ու կարևորությունը: Այնուհետև տեղի ունեցավ հանդիպման թեմայի ներկայացում-ցուցադրություն: Թեման էր «Ճանաչենք երեխային, որպեսզի հասկանանք նրան»:
Հանդիպման ձևաչափը դինամիկ էր , և ընթացքում լինում էր հարց ու պատասխան, ծնող-դասվար-բանախոս քննարկում, կարծիքների փոխանակում, ներկայացում-ցուցադրություն:
Վերջում ծնողներին տրվեց տեղեկատվական թերթիկ, որտեղ ներկայացված էին խորհուրդներ ծնողներին՝երեխայի դաստիարակության առանձնահատկությունների վեաբերյալ:
Հաջորդ հանդիպումների ձևաչափը ու թեմաները որոշելու նպատակով ծնողներին տրվեցին թերթիկներ, որտեղ պետք է նշվեր իրենց համար կարևոր ու արդիական թեմաները, թե ինչի մասին կուզենային լիներ հաջորդ քննարկումները:
Հանդիպումը վարեց լոգոպեդ Անուշ Բաբայանը
![]() |
---|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
bottom of page