top of page

ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԽՄԲԱԿ

 

Դպրոցում ֆրանսերեն լեզուն դասավանդվում է 2014-2015թթ ուս. տարվանից՝ միայն հինգերորդ  դասարանում, սակայն հետաքրքրությունը մյուս դասարանների սովորողների  շրջանում  ֆրանսերեն լեզվի նկատմամբ դրդեց դպրոցում ստեղծել նաև ֆրանսերեն լեզվի խմբակ: Այն վարում է ՀՊՄՀ  մագիստրատուրա սովորող Դիանա Մելոյանը, ում մանկավարժական տաղանդի շնորհիվ սովորողները  մեծ սիրով ու պատրաստակամությամբ յուրացնում են ֆրանսերեն լեզուն

Դիանա Մելոյան

 

Ծննդյան վայրը, տարեթիվը`  գ. Քուչակ,  ՀՀ, 1992 թ

 Էլեկտրոնային հասցե`  meloyan.diane@mail.ru

 Հետաքրքրությունների ոլորտ`  Թարգմանաբանական խնդիրներ, մանկավարժական արդի խնդիրներ

Կրթություն` 2013թ. Խ. Աբովյանի անվան  Երևանի հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների  մագիստրատուրա

2009-2013թթ.  Խ. Աբովյանի անվան  Երևանի հայկական պետական մանկավարժական համալսարան  ֆրանսերեն լեզու և գրականություն, բակալավրիատ

1999-2009թթ. Արագածոտն մարզի  գ.Քուչակ Մ. Նալբանդյանի անվ. միջն. Դպրոց

Սեմինարներ  և Կոնֆերանսներ

 2014թ. - ին մասնակցել եմ AUF –ի կողմից կազմակերպված սեմինարին

2014թ. –ին մասնակցել եմ Խ. Աբովյանի անվան Երևանի հայկական պետական մանկավարժական համալսարանի  Պրակտիկայի վարչության կողմից իրականացվող Գիտահետազոտական պրակտիկային

2014թ. – ին մասնակցել եմ ռուս մեծ գրող Լերմոնտովին նվիրված կոնֆերանսին

Օտար լեզուների իմացություն`  հայերեն,  ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն

Աշխատանքային փորձ` 2013թ.-ից առ այսօր  - World Vision Armenia-ում՝ համայնքային և սոց. աշխատող

2012-2014թթ.-ին ջոկատավար՝ Ամառային ճամբարներում

2014թ.  Ֆրանսերեն լեզվի մանկավարժ Ապարանի շրջ. գ. Ձորագլխի Յու. Հովհաննիսյանի անվ. միջն. դպրոցում

2014թ. ֆրանսերեն լեզվի խմբակների ղեկավար Երևանի Վ. Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում

Ֆրանսերեն լեզվի խմբակներին մասնակցող երեխաները բոլորն էլ ակիվորեն մասնակցում են խմբակներին: Կփորձեմ ներկայացնել, նրանցից մի քանիսին՝ Պետրոսյան Արարատ, Պողոս Փաթիլ, Ղարիբյան Էսֆիրա, Հովհաննիսյան Դիանա, Մկրտչյան Ալլա, Մարտիրոսյան Սեդա, Ավետիսյան Խաչատուր, Գյումրիկյան Արամ:

1-ից 4-րդ դասարանների  երեխաներին ֆրանսերեն լեզուն ուսուցանվում է միայն բանավոր, ներառյալ հաշվելը, ներկայանալը, ներկայացնել ընկերներին, երգեր և բանաստեղծություններ:

5 –9- րդ դասրաների աշակերտներն սովորում են Ֆրանսերեն այբուբենը, կարդալ, հաշվել, խոսել, տալ արտաքին տեսքի նկարագրություններ:

Դասապրոցեսի մեջ մտնում են անհատական և խմբային աշխատանքները, ֆիլմերի և մուլտֆիլմների դիտում-քննարկումները,  երգերի լսումը և միջոցառումներ:

bottom of page