top of page

Ուսանողի էջ

22.11.2016թ.
  ՈՒսանողներն իրենց պրակտիկան եզրափակեցին աշնանային գեղեցիկ միջոցառմամբ : Աշնան թագավորությունում նորից տոն էր` բերքահավաքի, տերևաթափի, որտեղ աշակերտները զրուցեցին քաղցրահամ մրգերի ու բանջարեղենների մասին, բազմագույն տերևների ու տերևաթափի մասին, դառնաշունչ քամիների ու թախծոտ անձրևի մասին: Մրգահանդեսին ներկայացան բոլոր մրգերը: Վերջում թագուհին հաղթանակը շնորհեց քաղցրահատիկ խաղողին: 
Ներկայացան նաև բանջարեղենները և նշեցին իրենց կարևորությունն ու օգտակարությունը:
Ամփոփելով միջոցառումը, բոլորս կրկին համոզվեցինք, որ աշունն ինքնին մեղեդի է, երբեմն թախծոտ, երբեմն օրորոցային, երբեմն էլ լալկան, բայց միշտ լուսավոր:
21.03.2016թ.
 
Արձակագիր բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանի հետ հանդիպում
 
   Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում կայացավ հանդիպում մանկագիր, բանաստեղծ և արձակագիր Լիպարիտ Սարգսյանի հետ: Հանդիպումը կազմակերպել էին դպրոցում իրենց պրակտիկան անցկացնող բանասիրական ֆակուլտետի ուսանողները: Շատ անմիջական ու հետաքրքիր հանդիպում ստացվեց. մինչ բանաստեղծն իր կյանքն ու գործունեությունը կներկայացներ, բանասիրական ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները մեր աշակերտների հետ համատեղ և՛ չափածո, և՛ արձակ կարդացին բանաստեղծի գործերը, ցուցադրեցին Լիպարիտ Սարգսյանի անցած ուղին և գնահատանքի, մեծարման խոսքեր հղեցին բանաստեղծին: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենը, պրակտիկայի ղեկավարները, ուսուցիչներ:
Լիպարիտ
22.11.2016թ.
 
    Պրակտիկանտները կազմակերպել էին վիկտորինա:Խաղ- վիկտորինան անցավ բավականին հետաքրքիր : Այն շատ բազմաբովանդակ էր և ուսուցողական : Անխոս հարստացրեց աշակերտների ճանաչողական գիտելիքները և ինչու ոչ նպաստեց տրամաբանական կարողությունների զարգացմանը:Վերջում խմբերը պարգևատրվեցին պատվոգրերով:
15156802_1709629656020879_2620982335737348511_o
15202682_1709630656020779_915570181062865429_n
15202597_1709630652687446_43297749083477565_n
15193609_1709629866020858_6989428138916716236_n
15179067_1709630762687435_203215420513907228_n
15192557_1709630199354158_4924382013951171378_n
15171159_1709630806020764_3679708845991776733_n
15171155_1709630766020768_7473067590500275334_n
15171081_1709629879354190_6059567110497698544_n
15170946_1709630202687491_1191188644530104689_n
1622086_1709630742687437_8195899893737959138_n
15135735_1709630192687492_2775285187862005287_n
15078540_1709630632687448_9063372091442801007_n
05.02.2016թ
 
Ներսես Շնորհալու կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը
 
<<Ներսես Շնորհալու կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը>> թեմայով դասը այս անգամ վարում էր բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Սարգսյանը: Դասին ներկա էին նաև համակուրսեցիները: Ավարտից անմիջապես հետո տեղի ունեցավ դասի քննարկում:
 
Screenshot 2023-04-02 18.28_edited.jpg

Հասցե   

ՀՀ Երևան

Ս․ Վրացյան 75

57dproc@rambler.ru
հեռ. 010 52 78 26

2023թ.

ՀՊՄՀ-ի ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

ՀՊՄՀ N57 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Иконка facebook черного цвета
  • Круглая иконка Twitter
  • Черная иконка youtube
bottom of page