


Ուսանողի էջ
Ուսանողի էջ ենթաբաժնում տեղադրված են Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների ու դպրոցի համատեղ նախաձեռնությունները:
Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի որոշ ուսանողներ դպրոցում կատարում են կամավորական աշխատանք՝ վարելով որոշ խմբակներ
Բանասիրական ֆակուլտետի ուսանողներ Բաղրամյան Վանուհին և Սարգսյան Արմենը վարում են լրագրության խմբակը, Մելոյան Դիանան վարում է ֆրանսերենի խմբակը:

Վանուհի Բաղրամյան
ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի մագիստրարուրայի ուսանողուհի
2014թ.-ի ֆակուլտետի լավագույն ուսանող

Արմեն Սարգսյան
ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի մագիստրարուրայի ուսանող
Մի շարք նախաձեռնությունների հեղինակ

Դիանա Մելոյան
ՀՊՄՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի մագիստրարուրայի ուսանողուհի
Կամավոր
ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցը, լինելով ԲՈՒՀ-ի ստորաբաժանում, ապահովում է ապագա մանկավարժների ուսումնական պրակտիկան՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ, որպեսզի ուսանողները կարողանան կիրառել բուհում ստացած գիտելիքները, նպասում է նրանց ստեղծագործական մտածողության զարգացմանը՝ հնարավորություն տալով պրակտիկան երկուստեք դարձնել արդյունավետ : Ապագա մանկավարժները դպրոցում ծանոթանում են դպրոցական առօրյային, անցնում ակտիվ պրակտիկա:
Ահա , մեր ուսանողները արդեն կարողանում են վարել հագեցած դաս:
Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների պրակտիկան ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցում
![]() Հետաքրքիր դաս՝ Տաթևիկի մատուցմամբ | ![]() Արուսյակը վարում է աշխույժ և ինքնավս | ![]() Շնորհավորում ենք, դասը կայացավ |
---|
01.12.2014թ.
Նոյեմբերի 1-ն Մանկավարժական պրակտիկայի շրջանակներում Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտական կրթություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ՝ Լիլիթ Ավագյանը, Վարդ Կարապետյանը, Գրետա Աբրահամյանը, Գայանե Հովհաննիսյանը, Գոհար Մկրտչյանը, Լաուրա Սողոյանը, Անահիտ Բարեյանը և Լիլիթ Պապյանը կազմակերպել էին համատեղ համերգ Վահան Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցի աշակերտների հետ: Համերգը նվիրված էր Էրեբունի – Երևանի 2796 ամյակին:Միջոցառումը տեղի ունեցավ Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում: Աշակերտները ներկայացրեցին Երևան քաղաքի պատմությունը, որը ավելի պատկերավոր դարձնելու համար պատրաստվել էր համակարգչային ներկայացում: Ելույթ ունեցաn “Golden String” կիթառահարների համույթը, ղեկավար՝ Նաիրա Բադալյան, <<ԳՈՎԱԹԱ>> տրիոն՝ Ռուբեն Աբրահամանի և Մակիչ Նազլուխանյանի հետ: Համերգի ավարտին երգեցին <<ԱՐԱՐ>> երգչախմբի փոքր տարիքային խմբի երեխաները, գեղ. ղեկավար՝ Վարդ Կարապետյան: Համերգին ցուցադրված էր նաև Վ. Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցի աշակերտների նկարները՝ ուսուցիչ՝ Նաիրի Բալաբեկյան, ինչպես նաև փոքրիկ <<ԱՐԱՐ>>-ցիների նկարները: Այս համերգը նպաստեց աշակերտների մտավոր, հայրենասիրական, բարոյական, գեղագիտական և աշխատանքային դաստիարակությանը: Համերգի ավարտին իր շնորհակալական և խրախուսական խոսքը ուսանողներին ուղղեց պրակտիկայի ղեկավար՝ մ.գ.թ. Անահիտ Գևորգյանը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները ուսանողներին հնարավորություն են տալիս դրսևորել իրենց կարողությունները գործնականում և ձեռք բերել կազմակերպչական հմտություններ: Միջոցառման մասին իր կարծիքը հայտնեց նաև պրոֆեսոր Յուրի Յուզբաշյանը՝ ընդգծելով, որ այս միջոցառումը հնարավորություն տվեց աշակերտներին ձեռք բերել հավելյալ գիտելիքներ:
![]() 16798_734657123288094_8865382456935315814_n.jpg | ![]() 10409110_734656923288114_8073541215471074250_n.jpg | ![]() 10733478_1604708913086104_1160851540_n.jpg |
---|---|---|
![]() 10754184_329443227237790_2033440086_o.jpg |