


Ցեղասպանություն 100 ամյա տարելից
ՀԻՇՈՒՄ ԵՄ , ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ

ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցում նույնպես իրականացվում է ցեղասպանության 100ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք:
Միջոցառումների պատասխանատուն է դպրոցի պատմության ուսուցչուհի Մերի Բաբայանը
Ցեղասպանության մասին հռչակագրի ընթերցման օրը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի N57 հիմնական դպրոցում
Ապրիլի 17-ին ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի 6-9-րդ դասարաններում ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընթերցումն ու քննարկումը: Պատմություն դասավանդող ուսուցչուհին՝ Մերի Բաբայանը, սովորողներին ներկայացրեց հռչակագրի ստեղծման նպատակը, անհրաժեշտությունն ու իրավական արժեքը:
Ընթերցամանը մասնակցում էին նաև դպրոցի տնօրեն տ. Ն. Տողանյանը, լոգոպեդ Ա. Բաբայանը, դպրոցում պրակտիկա անցնող ՀՊՄՀ-ի ուսանողները:
![]() 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | ![]() 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | ![]() 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ |
---|---|---|
![]() 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | ![]() 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | ![]() 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ |
![]() 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | ![]() 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | ![]() 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ |
![]() 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | ![]() 8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | ![]() 8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ |
![]() 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | ![]() 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | ![]() 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ |
![]() 6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ | ![]() ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՄԱ |
Անմոռուկներ՝ դպրոցականներից պաշտոնյաններին
Երևանի Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի № 57 հիմնական դպրոցի աշակերտներն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում էին: Նրանց ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Է. Բաբայանը: Դպրոցականները ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին նվիրել են իրենց պատրաստած հինգ անմոռուկները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ակցիան իրականացվում է դպրոցի նախաձեռնությամբ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հանրամատչելի կերպով ներկայացրել է ՀՀ-ում իրավական ոլորտի, մասնավորապես՝ դատախազության համակարգի գուրծունեության առանձնահատկությունները:
Դպրոցականները հետաքրրքրվել են նաև ՄԻԵԴ-ում՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում ՀՀ կառավարության դիրքորոշմամբ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը դպրոցականներին բացատրել է գործի իրավական ընթացակարգը և մանրամասն ներկայացրել ՀՀ-ի ներգրավվածության հիմքերն ու ակընկալիքները:
<<Անմոռուկ>> ակցիայի մարտահրավերը ՀՊՄՀ N 57 դպրոցի սովորողները հանձնեցին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ռեկտոր պարոն Ռուբեն Միրզախանյանին:
Մարտի 27-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցը Լիլիթ Գալստյանից մարտահրավեր ստացավ մասնակցելու <<Անմոռուկ>> ակցիային:
Ընդունելով մարտահրավերը՝ մեր դպրոցի աշակերտները պատրաստեցին անմոռուկներով ծրարներ և իրենց ձեռքով հանձնեցին առաջինը՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ռեկտոր պարոն Ռուբեն Միրզախանյանին:
Անմոռուկներով ծրարներ հանձնեցին նաև ՀՊՄՀ-ի պրոռեկտոր պարոն Մհեր Մելիք-Բախշյանին և ՀՀ ԿԳ փոխնախարար պարոն Մանուկ Մկրտչյանին և դպրոցի մի շարք այլ բարեկամների:




Որպես հարգանքի տուրք ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ս.թ. մարտի մեկից դպրոցի ողջ անձնակազմը և դպրոցի սովորողները կրում են խորհրդանշական անմոռուկներ
