top of page

Նորություններ

ՀՊՄՀ հիմնական դպրոց էին այցելել Խ.Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի բժշկագիտության ամբիոնի ուսանողները,ովքեր դպրոցի բուժքույր Մելիե Գևորգայանի հետ կատարեցին հետազոտական աշխատանք:
   ՀՊՄՀ հիմնական դպրոցի բուժքույր Մելինե Գևորգյանի կողմից տարրական դասարանների աշակերտների համար իրականացվեց տեսանյութի դիտում՝ հիգիենայի վերաբերյալ: Այս աշխատանքը կունենա շարունակական բնույթ:
31.10.2017թ.
  Մեթոդական միավորման հերթական նիստ ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում, որին ներկա էին ոչ միայն մեր ուսուցիչերը, այլ նաև դպրոցում իրենց պրակտիկան անցկացնող Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողները՝ իրենց ղեկավար Մ. Միրումյանի հետ:
մմ
Ինտերակտիվ
30.10.2017թ.
  <<Ուսումնական իրավիճակների ստեղծումը որպես աշակերտների համապիտանի կարողությունների ձևավորման և զարգացման միջոց>> խորագրով մանկավարժական վարպետության դաս ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում՝ իրենց պրակտիկան անցկացնող Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողների և հիմնական դպրոցի ուսուցիչների ակտիվ մասնակցությամբ:
Դասը վարեց ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Չիբուխչյանը:
Հայտարարություն

                                        ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

    Տեղեկացնում ենք, որ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն 2018 թվականի հոկտեմբերի 11-ը և 12–ը հայտարարված են ոչ աշխատանքային, ուստի 2018 թվականի հոկտեմբերի 12-ին ուսուցիչ թափուր տեղի համար հայտարարված մրցույթը կկայանա 2018 թվականի հոկտեմբերի 15-ին ժամը 12.00-ին:

 

                                                  Դպրոցի տնօրենություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
bottom of page