Հրաժեշտ՝ ամանորին ընդառաջ
Դեկտեմբերի 27-ին ՀՊՄՀ-ի հիմնական թիվ 57 դպրոցի տնօրինությունը և ուսուցչական կազմը ջերմ մթնոորտում շնորհավորեցին ֆիզիկայի ուսուցչուհի Մարուսյա Ջանվելյանին մանկավարժական 50-ամյա գործունության և վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնեցին մանկավարժական երկարամյա բեղմնավոր գործունեության համար: Խ. Աբովյանի ՀՊՄՀ-ի ռեկտորի և դպրոցի տնօրինության կողմից Մարուսյա Ջանվելյանին հանձնվեց շնորհակալագիր և դրամական պարգև:
«Բարի սամարացի» առակի բեմականացում
Ս.թ նոյեմբերի 10-ին ՀՄՊՀ N57 դպրոցում հայաստանյան դպրոցներում հայտարարված «Ավետարանական առակներ» մրցույթի շրջանակներում տեղի ունեցավ «Բարի սամարացի» առակի բեմականացումը դպրոցի 5-9-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ: Բեմականացումը բեմադրել էր նույն դպրոցի 5-րդ դասարանի դասղեկ, աշխարհագրություն, հայ եկեղեցու պատմություն առարկաների դասավանդող Աննա Անդրյանը: Միջոցառման հյուրերը կարևորեցին նմանատիպ միջոցառումների անցկացումը դպրոցներում, ինչը սովորողներին հաղորդակից է դարձնում հոգևոր արժեքներին:
13.10.2014
Հանդիպում Սոկրատ Մկրտչյանի հետ
Օրերս ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցի տնօրեն տիկին Նաիրա Տողանյանի հրավերով դպրոց էր այցելել «Զանգակ» հրատարակչության ղեկավար, տարրական դասարանների մաթեմատիկա առարկայի դասագրքերի հեղինակ պարոն Սոկրատ Մկրտչյանը: Հրավերքի նպատակն էր երեխաներին ծանոթացնել դասագիրքն իրենց համար պատրաստողին: Պարոն Մկրտչյանը հանդիպեց տարրական դասարանների սովորողների հետ: Վարելով կարճատև դասեր՝ նա գնահատեց տարրական դասարաննների մաթեմատիկական կարողությունները: Հանդիպումը անցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում՝ երկուստեք պարգևելով դրական տպավորություններ
10.10.2014
Այցելություն բնության թանգարան
Հոկտեմբերի 10-ին դպրոցի 4-րդ դասարանի սովորողները դասվար Աննա Գրիգորյանի գլխավորությամբ և ՀՊՄՀ պրակտիկանտ-ուսանողների մասնակցությամբ այցելեցին Երևանի բնության թանգարան, որտեղ ծանոթացան թանգարանում ցուցադրվող նմուշներին և տեղեկատվություն ստացան դրանց մասին:
21.09.2014
Անկախության տոնը ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցում
Սույն թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության տարեդարձին: Դպրոցի սաների կողմից հիշատակվեցին պատմական փաստեր հայերիս համար կարևոր այդ իրադարձության մասին: Միջոցառումն ուղեկցվեց ասմունքով և երաժական կատարումներով: