top of page

Նորություններ

19.02.2016թ.
 Գիրք նվիրելու օրը դպրոցում

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի աշակերտներին շնորհավորելու էին եկել ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողները՝ իրենց դասախոս Իրինա Պոնոմարենկոյի գլխավորությամբ:
այբ
18.02.2016թ.
«Ռուսական արջուկ» և «Մեղու» մրցույթների արդյունքները
 
<<Այբ>> կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված <<Ռուսական արջուկ>> և <<Մեղու>> մրցույթների արդյունքում ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի աշակերտները ցուցաբերեցին լավագույն արդյունքներ: 
Մասնակից աշակերտները ստացան հավաստագրեր, իսկ <<Հատուկ մրցանակ>>-ի արժանացան Բաբասյան Նորայրը և Աղվանյան Մարիաննան:
ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցը շնորհավորում է բոլոր մասնակիցներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:
 
16․02․2016
Առարկայական օլիմպիադայի տարածքային փուլ
 

Ս/թ. փետրվարի 3-ին Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը, որին մասնակցում էին նաև ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի աշակերտները: 
Լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտների թվում է նաև մեր դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Ղարիբյան Նանեն: 
ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցը շնորհավորում է Նանեին և մաղթում հաջողություններ հետագա փուլերի համար: 
Առջևում օլիմպիադայի մարզային փուլն է:

 
bottom of page