top of page

Նորություններ

 

 

10.12.2014թ

 

 

 

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցը հյուրընկալել էր համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Դեմիրխանյանին, մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հանրահաշվի դպրոցական դասագրքերի հեղինակ Համլետ Միքայելյանին, ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Ս. Ներսիսյանին, ինչպես նաև պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանին: Դպրոցի յոթերորդ, ութերորդ և իններորդ դասարանների աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն ուղեցին նրանց՝ ստանալով բովանդակալից պատասխաններ: Հարցերն այնքան շատ էին, որ պարոն Մելիք-Բախշյանը աշակերտներին առաջարկեց փոխադարձ հյուրընկալվել համալսարան և հանդիպել ու զրուցել փորձառու մասնագետների հետ: Աշակերտները սիրով համաձայնվեցին:

 

 

 

 

 

 

 

20. 11. 2014թ.

Հանդիպում արվեստի գործիչների հետ

 

Նոյեմբերի 20-ին ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցը հյուրընկալել էր արվեստի վաստակավոր գործիչներ ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի  ռեժիսուրայի  ամբիոնի վարիչ պրոֆեսոր Արմեն Էլբակյանին, 

երաժշտության ամբիոնի  վարիչ Արա Գևորգյանին, ՀՊՄՀ պրոռեկտոր ՄհերՄելիք-Բախշյանին

հեռուստառադիոլրագրության ամբիոնի  վարիչ Լևոն Գալստյանին:  Անմիջական մթնոլորտում հյուրերը ներկայացրեցին համապատասխան ամբիոնների պատրաստակամությունը համագործակցել դպրոցի ու սովորողների հետ, պատասխանեցին սովորողներին ու ուսուցիչներին հետաքրքրող հարցերին: Սովորողները հյուրերից ստացան արժեքավոր խորհուրդներ մասնագիտական կողմնորոշմանն ուղղված:

bottom of page