top of page

Նորություններ

Իմ Հայաստան

 

ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում կրկին բարձր տրամադրություն էր տիրում: <<Իմ Հայաստան>> խորագրով 5-րդ դասարանցիները իրենց դասղեկ և ռուսաց լեզվի ուսուցչուհի Մելինե Միքայելյանի հետ կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված մեր հայրենիքին և Երևան քաղաքին: 
Աշակերտները հանդես եկան տարբեր բանաստեղծություններով և հայրենիքին նվիրված երգերով: 
Դասարանի բոլոր աշակերտները հնարավորություն ունեցան ծնողների, ուսուցիչների, հյուրերի առջև ցուցադրել ռուսաց լեզվի իրենց իմացությունը:

Գալդ բարի Նոր Տարի

 

Դեկտեմբերի 19-ին դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն: Ամանաորյա տոներին ընդառաջ 4-րդ դասարանի աշակերտներն իրենց դասղեկի՝ Տաթևիկ Աբրահամյանի հետ կազմակերպել էին միջոցառում նվիրված Ամանորին՝ <<Գալդ բարի Նոր Տարի>> խորագրով: 
Միջոցառման ժամանակ աշակերտները ներկայացրին, թե հայերը հնում ինչպես էին նշում Նոր տարին: Մեծ տեղ էր հատկացված ազգագրական երգ ու պարին: 
Միջոցառումը ավարտվեց ամանորյա մաղթանքներով.
<<Մաղթենք, որ խաղաղ ու աներկրաշարժ լինի այս Ամանորը, և մարդը ցնցվի բարի խոսքի առատությունից>>:

abrahamyan

Չինաստանն իմ աչքերով

02.12.2015
 
Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից կազմակերպված <<Չինաստանն իմ աչքերով>> մրցույթին մասնակցեցին նաև մեր՝ ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի աշակերտները:
Աշակերտների լավագույն նկարները ցուցադրվեցին Ազգային պատկերասրահում, որտեղ ներկա էին նաև մեր աշակերտները:Պատկերասրահում երեխաները պատասխանեցին լրագրողների հարցերին, պատմեցին դպրոցում գործող չինարենի խմբակի մասին, ներկայացրին իրենց տպավորությունները ցուցադրությունից և ոգևորված ու վառ տպավորություններով վերադարձան:
նկարչական մրցույթ

 Նկարչության մրցույթ՝ <<Խաղաղությունն իմ աչքերով>> թեմայով

01.12.2015
 
   Կարմիր խաչի նախաձեռնությամբ <<Սիրիահայերի ինտեգրման խթանում>> ծրագրի շրջանակում ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում անցկացվեց նկարչության մրցույթ՝ <<Խաղաղությունն իմ աչքերով>> թեմայով: 
Լավագույն նկարը կուղարկվի Կարմիր խաչ մրցույթի 2-րդ փուլին մասնակցելու համար:
bottom of page