«Սուր շնչառական ինֆեկցիոն վիրուսային հիվանդությունները, դրանց կանխարգելումն ու բուժումը» թեմայով հանդիպում «Ծնողների հանրագիրարան» ակումբում
01.12.2015թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ծնողների հանրագիտարան» ակումբի հերթական հանդիպումը I-IV դասարաններում սովորողների ծնողների հետ:
Հանդիպումը վարեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի N6 պոլիկլինիկայի փորձառու մանկաբույժ Անահիտ Քոսյանը:
Թեման էր՝ «Սուր շնչառական ինֆեկցիոն վիրուսային հիվանդությունները, դրանց կանխարգելումն ու բուժումը»:
Թեման ընտրվել էր՝ հաշվի առնելով սեզոնային հնարավոր ինֆեկցիոն բռնկումները՝ նպատակ ունենալով ծնողներին օգնել ճիշտ կողմնորոշվել նման իրավիճակներում և ցուցաբերել գրագետ մոտեցում:
Մանկաբույժը ներկայացրեց սուր շնչառական ինֆեկցիոն վիրուսային հիվանդությունների տիպերը, դրանց տարբերակումը, հարբուխի և գրիպի տարբերակումը: Այնուհետև ծնողների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր այդ հիվանդությունների բուժման ու կանխարգելման և դրանց հետևանքների վերաբերյալ:
Եղան նաև հարցեր օրվա քննարկվող թեմայից դուրս, սակայն ուղղված երեխաների առողջական վիճակին ևբ դրա բարելավմանը:
Պատվոգիր մանկավարժության մեջ իր փորձն ու գիտելիքները ապագա սերնդին լավագույնս փոխանցելու համար
Հոկտեմբերի 6-ը Կենտրոն վարչական շրջանի մանկավարժների համար տոնական էր: Ուսուցչի օրվա կապակցությամբ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ <<Էլիտ Պլազա>> Բիզնես կենտրոնում գեղեցիկ գմիջոցառում էր կազմակերվպել համայնքային ենթակայության հանրակրթական և արվեստի դպրոցների, մանկապարտեզների դպրոցների մանկավարժների համար: Վարչական շրջանի ղեկավարը շնորհավորելով ուսուցիչներին ու դաստիարակներին, նախ և առաջ կարևորել է նրանց գործուն դերը պետության ապագան կերտող սերնդի ձևավորման հարցում և նշել, որ մշտապես աջակցել ու պատրաստ է անել հնարավորը` կրթական ոլորտի զարգացման համար:
Միջոցառման ընթացքում Արա Սադոյանի կողմից պատվոգիր է ստացել նաև ՀՊՄՀ –ի հիմնական դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի Կարինե Մանգոյանը` մանկավարժության մեջ իր փորձն ու գիտելիքները ապագա սերնդին լավագույնս փոխանցելու համար: |
Շնորհավորանքներին միանում է նաև ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցի ողջ անձնակազմը՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և վերելքներ:
Անգիրի և պարզ վերարտադրության համակարգից» դեպի մտածողությունը և տրամաբանությունը խթանող, վերլուծական կարողությունները զարգացնող համակարգին
Հոկտեմբերի 1-ին, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի ուսուցիչների և դպրոցում իրենց պրակտիկան անցկացնող Համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնի 4-րդ կուրսի ուսանողների համատեղ քննարկումը՝ «Անգիրի դպրոցից հրաժարվելու հրատապությունը» թեմայով: Նպատակը մեկն էր՝ քննարկել ժամանակակից կրթական համակարգի հուզող խնդիրներից մեկը և փորձել ելքեր գտնել «Անգիրի և պարզ վերարտադրության համակարգից» դեպի մտածողությունը և տրամաբանությունը խթանող, վերլուծական կարողությունները զարգացնող համակարգին:
Քննարկումը անցավ բավականին արդյունավետ. կարևոր էր այն, որ քննարկմանը ներկա էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, որն էլ իր հերթին ապահովում էր թեմայի առավել համակողմանի վերլուծությանը՝ դրանում առկա խնդիրների վերհանմանը: Մասնակիցների թվում էին նաև դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը և ՀՊՄՀ-ի պրակտիկայի վարչության աշխատակից Մարիամ Մելքումյանը:
Աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները ՀՊՄՀ N57 հիմնական դպրոցում
Սեպտեմբերի սկզբից սկսվել էր աշակերտական խորհրդի նախագահի դպրոցական քարոզարշավը: Թեկնածուները երեքն էին՝ Այվազյան Հովելը-6-րդ դասարան, Ասլանյան Էդգարը- 8-րդ դասարան, Գրիգորյան Մարիանան- 8-րդ դասարան:
25 օր շարունակ ՀՊՄՀ-ի հիմնական դպրոցում տեղի էին ունենում բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ և մրցույթներ:
25.09.2015թ. տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը, որի արդյունքում Էդգար Ասլանյանը, ով հավաքել էր ձայների մեծամասնությունը, ընտրվեց աշակերտական խորհրդի նախագահ:
ԴիջիԹեք Էքսպո ցուցահանդեսում
ՀՊՄԻ-ի հիմնական դպրոցի աշակերտներ՝ Դանիելը, Նորայրը և Հովելը Ընկեր Օրդյանի ղեկավարությամբ ներկայացրեցին իրենց կողմից պատրաստված ռոբոտները ԴիջիԹեք Էքսպո ցուցահանդեսում: Նրանց աշխատանքները արժանացան մեծ ուշադրության: